Վերջնաժամկետ
31.08.2026
Եթե Դուք ցանկանում եք աջակցել սաների համակողմանի զարգացմանը, ձևավորել անվտանգ և համագործակցային կրթական միջավայր, ապա Շիրակացու ճեմարանը փնտրում է հենց Ձեզ։
Ինչո՞ւ աշխատել Շիրակացու ճեմարանում
Մենք առաջարկում ենք ոչ թե պարզապես աշխատանք, այլ մասնագիտական միջավայր, որտեղ դաստիարակի օգնականը կարևոր դերակատարություն ունի սաների անվտանգության ապահովման, առօրյա խնամքի և կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում։
- Աշխատանք միջազգային կրթական համակարգում (IB, Round Square, CIS)
- Մասնակցություն մանկակրթարանի կրթական ծրագրերի իրականացմանը
- Համագործակցային մշակույթ՝ հիմնված վստահության և փոխադարձ հարգանքի վրա
- Արժեքահեն միջավայր, որտեղ առաջնային է յուրաքանչյուր սանի համակողմանի զարգացումը
- Մասնագիտական հմտությունների զարգացման և փորձի ընդլայնման հնարավորություն
- Շարունակական ուսումնառության և մասնագիտական աճի հնարավորություն
Աշխատանքի նկարագրություն Մանկակրթարանի դաստիարակի օգնականը՝
- Աջակցում է դաստիարակին կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման և իրականացման հարցերում:
- Մասնակցում է սաների առօրյա գործունեության, խաղերի, ուսումնառության և այլ միջոցառումների կազմակերպմանը:
- Նպաստում է անվտանգ և աջակցող միջավայրի պահպանմանը:
- Աջակցում է ուսումնական և խաղային միջավայրի կազմակերպմանը:
- Մասնակցում է սաների բարեկեցության և վարքագծի դիտարկմանը՝ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն փոխանցելով դաստիարակին:
Մասնագիտական կարողություններ
- Տիրապետում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման հիմնական առանձնահատկություններին:
- Կարողանում է արդյունավետ աջակցել երեխաների առօրյա խնամքի և կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպմանը:
- Կարողանում է ստեղծել և պահպանել անվտանգ, ներառական և աջակցող միջավայր:
- Պահպանում է մասնագիտական էթիկայի, այդ թվում՝ գաղտնիության և ոչ խտրական վերաբերմունքի սկզբունքները:
Փափուկ հմտություններ
- Արդյունավետորեն հաղորդակցվում է երեխաների, ծնողների և գործընկերների հետ:
- Համագործակցում է թիմում՝ աջակցելով գործընկերներին և նպաստելով կառուցողական փոխգործակցությանը:
- Դրսևորում է հոգատարություն, համբերատարություն և պատասխանատվություն
- Ճկունորեն արձագանքում է փոփոխություններին:
- Դրսևորում է նախաձեռնողականություն և պատրաստակամություն՝ աջակցելու մանկակրթարանի առօրյա գործունեությանը:
Լեզուներ և ՏՏ հմտություններ
- Տիրապետում է գրագետ հայերենին (գրավոր և բանավոր)
- Տիրապետում է համակարգչային բազային հմտություններին
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն նախադպրոցական կրթության, մանկավարժության կամ հարակից այլ ոլորտում
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը գործունեության ավելի քան չորս տասնամյակի ընթացքում իրականացրել է «Շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման» հեղինակային ծրագիրը: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում, իսկ 2022թ.-ից նաև Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) անդամ է: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը: Դիմելու կարգը Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
[email protected] հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում խնդրում ենք պարտադիր նշել այն աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք (Մանկակրթարանի դաստիարակի օգնական): Դիմելու վերջնաժամկետը՝ 31.08.2026
Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
(Եթե Մինչև 10.09.2026 Ձեզ Հետ Կապ Չենք Հաստատել, Ուրեմն Ձեր Թեկնածությունը Չի Դիտարկվել Նշված Աշխատանքի Համար)
ՀՀ 0079, Երևան, Արտեմ Միկոյան փ. 35 Հեռ.: (+37410) 680102 Կայք: www.shirakatsy.am
Դիմել այս հաստիքի համար
📌 Մանկակրթարանի դաստիարակի օգնական (Benson No. 35)
🏢 –
📍 Benson No. 35