Մանկակրթարանի դաստիարակի օգնական (Benson No. 35)

Մանկակրթարանի դաստիարակի օգնական (Benson No. 35)

19 Aug
|
|
Benson No. 35

19 Aug

Benson No. 35

Վերջնաժամկետ

31.08.2026

Եթե Դուք ցանկանում եք աջակցել սաների համակողմանի զարգացմանը, ձևավորել անվտանգ և համագործակցային կրթական միջավայր, ապա Շիրակացու ճեմարանը փնտրում է հենց Ձեզ։

Ինչո՞ւ աշխատել Շիրակացու ճեմարանում Մենք առաջարկում ենք ոչ թե պարզապես աշխատանք, այլ մասնագիտական միջավայր, որտեղ դաստիարակի օգնականը կարևոր դերակատարություն ունի սաների անվտանգության ապահովման, առօրյա խնամքի և կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում։

- Աշխատանք միջազգային կրթական համակարգում (IB, Round Square, CIS)
- Մասնակցություն մանկակրթարանի կրթական ծրագրերի իրականացմանը
- Համագործակցային մշակույթ՝ հիմնված վստահության և փոխադարձ հարգանքի վրա
- Արժեքահեն միջավայր, որտեղ առաջնային է յուրաքանչյուր սանի համակողմանի զարգացումը
- Մասնագիտական հմտությունների զարգացման և փորձի ընդլայնման հնարավորություն
- Շարունակական ուսումնառության և մասնագիտական աճի հնարավորություն

Աշխատանքի նկարագրություն Մանկակրթարանի դաստիարակի օգնականը՝

- Աջակցում է դաստիարակին կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման և իրականացման հարցերում:
- Մասնակցում է սաների առօրյա գործունեության, խաղերի, ուսումնառության և այլ միջոցառումների կազմակերպմանը:
- Նպաստում է անվտանգ և աջակցող միջավայրի պահպանմանը:
- Աջակցում է ուսումնական և խաղային միջավայրի կազմակերպմանը:




- Մասնակցում է սաների բարեկեցության և վարքագծի դիտարկմանը՝ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն փոխանցելով դաստիարակին:

Մասնագիտական կարողություններ

- Տիրապետում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման հիմնական առանձնահատկություններին:
- Կարողանում է արդյունավետ աջակցել երեխաների առօրյա խնամքի և կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպմանը:
- Կարողանում է ստեղծել և պահպանել անվտանգ, ներառական և աջակցող միջավայր:
- Պահպանում է մասնագիտական էթիկայի, այդ թվում՝ գաղտնիության և ոչ խտրական վերաբերմունքի սկզբունքները:

Փափուկ հմտություններ

- Արդյունավետորեն հաղորդակցվում է երեխաների, ծնողների և գործընկերների հետ:
- Համագործակցում է թիմում՝ աջակցելով գործընկերներին և նպաստելով կառուցողական փոխգործակցությանը:
- Դրսևորում է հոգատարություն, համբերատարություն և պատասխանատվություն
- Ճկունորեն արձագանքում է փոփոխություններին:
- Դրսևորում է նախաձեռնողականություն և պատրաստակամություն՝ աջակցելու մանկակրթարանի առօրյա գործունեությանը:

Լեզուներ և ՏՏ հմտություններ

- Տիրապետում է գրագետ հայերենին (գրավոր և բանավոր)
- Տիրապետում է համակարգչային բազային հմտություններին

Պահանջվող որակավորում





- Բարձրագույն կրթություն նախադպրոցական կրթության, մանկավարժության կամ հարակից այլ ոլորտում

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը գործունեության ավելի քան չորս տասնամյակի ընթացքում իրականացրել է «Շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման» հեղինակային ծրագիրը: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում, իսկ 2022թ.-ից նաև Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) անդամ է: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը: Դիմելու կարգը Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) [email protected] հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում խնդրում ենք պարտադիր նշել այն աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք (Մանկակրթարանի դաստիարակի օգնական): Դիմելու վերջնաժամկետը՝ 31.08.2026 Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

(Եթե Մինչև 10.09.2026 Ձեզ Հետ Կապ Չենք Հաստատել, Ուրեմն Ձեր Թեկնածությունը Չի Դիտարկվել Նշված Աշխատանքի Համար)

ՀՀ 0079, Երևան, Արտեմ Միկոյան փ. 35 Հեռ.: (+37410) 680102 Կայք: www.shirakatsy.am Դիմել այս հաստիքի համար

📌 Մանկակրթարանի դաստիարակի օգնական (Benson No. 35)
🏢 –
📍 Benson No. 35

Reply to this offer

Impress this employer describing Your skills and abilities, fill out the form below and leave Your personal touch in the presentation letter.

Subscribe to this job alert:

Get the latest job offers by email for: մանկակրթարանի դաստիարակի օգնական (benson no. 35) / benson no. 35

Subscribe to this job alert:

Get the latest job offers by email for: մանկակրթարանի դաստիարակի օգնական (benson no. 35) / benson no. 35