Տվյալների հավաքագրման բաժնի համակարգող (Field Coordinator)
Աշխատանքային գրաֆիկ
Լրիվ աշխատանքային օր
Աշխատանքային պարտականություններ
- Համակարգել տվյալների հավաքման բաժնի աշխատակիցների աշխատանքները, այդ թվում՝ հարցազրուցավարների հավաքագրման աշխատանքները
- Կազմել և վերահսկել հարցազրուցավարների աշխատանքային գրաֆիկը
- Վերահսկել տվյալների հավաքագրման աշխատանքները, ապահովել հարցազրուցավարների օրական կատարողականը՝ հարցազրուցավարների աշխատանքային պայմանագրերի պահանջներին համապատասխան
- Վերահսկել հացազրուցավարների կողմից աշխատանքային փաստաթղթերի հանձնումը օրական կտրվածքով
- Կազմակերպել և իրականացնել հարցազրույցի վարման կաննոնների վերաբերյալ դասընթացներ
- Ընթացիկ հաշվետվություններ պատրաստել և ներկայացնել ընկերության ղեկավարներին
- Վերահսկել հարցազրուցավարների աշխատանքային պայմանագրերի կնքման, պայմանագրերի դրույթների մասին իրազեկման գործընթացները
- Իրականացնել հետազոտական տվյալների հավաքմանն առնչվող այլ գործառույթներ՝ ընկերության ղեկավարների հրահանգներին համապատասխան
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն
- Թիմ կառավարելու գերազանց կարողություններ
- Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն)
- Հետազոտական նախագծերում տվյալների հավաքագրման աշխատանքներում ներգրավվածության առնվազն 1 տարվա փորձ
- Հետազոտական նախագծերում տվյալների հավաքագրման ընթացակարգերի վերաբերյալ տարրական գիտելիքներ
- Նախագծերի կառավարման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ
- Միաժամանակ բազմաթիվ նախագծերում աշխատելու կարողություն
- MS Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
Պահանջվող անձնային հատկանիշներ
- Պատասխանատվության զգացում
- Ճշտապահություն և ազնվություն
- Պրոակտիվություն
- Ճկունություն
- Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերվանք
- Նվիրվածություն աշխատանքին
- Տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու ունակություն
- Սթրեսային պայմաններում աշխատելու կարողություն
Դիմումի վերջնաժամկետ
#J-18808-Ljbffr
📌 Տվյալների հավաքագրման բաժնի համակարգող (Field Coordinator)
🏢 R-Insights Research
📍 Field
Reply to this offer
Impress this employer describing Your skills and abilities, fill out the form below and leave Your personal touch in the presentation letter.